22:43  ,  24 մարտի, 2020

«Օլիմպիակոսի» նախագահը 2 շաբաթ անց բուժվել է կորոնավիրուսից

Հունական «Օլիմպիակոսի» եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» նախագահ Եվանգելոս Մարինակիսը բուժվել է կորոնավիրուսից։

«Երկու շաբաթ բուժում ստանալուց հետո երկրորդ թեստն եմ հանձնել։ Արդյունքը բացասական է։ Պետք է շնորհալություն հայտնեմ Հունաստանի առողջապահության համակարգի բժիշկներին հոգատարության եւ խորհուրդների համար։ Այդ հերոսները աշխատում են 24 ժամ եւ մեր առողջության պահապաններն են»,- Մարինակիսի խոսքը մեջբերում է «Օլիմպիակոսի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Մարինակիսի հետ շփում ունենալուց հետո կորոնավիրուսով վարակվել էր Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում