Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարեց Մոսկվայում այս տարի նախատեսված Համաշխարհային օլիմպիադան կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մեկ տարով հետաձգելու մասին։
Բացման արարողությունը պետք է տեղի ունենա Խանտի Մանսիյսկում, մրցաշարը՝ Մոսկվայում։
Մրցաշարը նախատեսված էր օգոստոսի 6-17-ը։
Մեկ տարով հետաձգվել է նաեւ առաջին անգամ անցկացվելիք շախմատային պարալիմպիկ օլիմպիադան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում