23:14  ,  24 մարտի, 2020

Ռոնալդուն ու նրա գործակալ 1 միլիոն եվրո են նվիրաբերել Պորտուգալիայի հիվանդանոցներին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու նրա գործակալ Ժորժե Մենդեշը ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել Լիսաբոնի եւ Պորտուի երեք հիվանդանոցների, որոնց ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում են ստանում կորոնավիրուսով վարակվածները, հաղորդում է Goal.com-ը։

Պորտուի հիվանդանոցներից մեկը որոշել է նոր կառուցվելիք բաժանմունքներից մեկը անվանակոչել Ռոնալդուի եւ Մենդեշի պատվին։

Ռոնալդուն կարանտինի մեջ է Մադեյրայում։ «Յուվենտուսի» խաղացողներ Դանիելե Ռուգանիի, Բլեզ Մատյուիդիի եւ Պաուլո Դիբալայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Թուրինյան թիմը կարանտինի մեջ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում