19:50  ,  24 մարտի, 2020

Էրլինգ Հոլանդը «Ռեալի» առաջնահերթային տրանսֆերային նպատակն է

Ամռանը Մադրիդի «Ռեալի» առաջնահերթային տրանսֆերային նպատակը կլինի Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, հաղորդում է Marca-ն։

Այժմ Հոլանդի տրանսֆերը գնահատվում է 75 միլիոն եվրո, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած պարապուրդից հետո կարող է նվազել։

Արքայական ակումբի դիտակետում են նաեւ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները։

Հիշեցնենք, որ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել հունվարին ավստրիական «Զալցբուրգից» 20 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում