17:42  ,  24 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է ձեռք բերել Իգալոյի տրանսֆերային իրավունքը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գոհ է թիմի նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոյի մրցելույթներին և որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:

Daily Mail-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» Իգալոյի տեղափոխության դիմաց պատրաստ է չինական «Շանհայ Շենհուային» վճարել շուրջ 15 միլիոն ֆունտ:

Օդիոն Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիական ակումբի կազմում Իգալոն 7 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Նիգերիացի հարձակվողի վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում