15:51  ,  24 մարտի, 2020

Բրազիլական ակումբի ստադիոնում հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով վարակվածների համար (ֆոտո)

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված՝ բրազիլական «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի «Պակաեմբու» ստադիոնում հիվանդանոց է կառուցվում:

Associated Press-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում կմեկուսացվեն և բուժում կստանան կորոնավիրուսով վարակված շուրջ 200 քաղաքացի:

Հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները կտևեն շուրջ 10 օր: 

Նշենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 հազարը:

Image result for San Paolo Stadium

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում