14:45  ,  24 մարտի, 2020

2019-ին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիչները

France Football-ը հրապարակել է 2019 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիչների եռյակը:

Նախորդ տարի ամենաշատ եկամուտ ունեցել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ 40.5 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է, որի նախորդ տարվա եկամուտը կազմել է 30 միլիոն եվրո:

Ամենաշատ եկամուտ ունեցած երրորդ մարզիչը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է՝ 27.5 միլիոն եվրո:

Ավելի վաղ France Football-ը հրապարակել էր նաև նախորդ տարի ամենաշատ եկամուտ ունեցած ֆուտբոլիստներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում