12:11  ,  24 մարտի, 2020

2019-ին ամենաշատ եկամուտ ունեցած ֆուտբոլիստները

France Football-ը հրապարակել է 2019 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած ֆուտբոլիստների եռյակը:

Նախորդ տարի ամենաշատ եկամուտ ունեցել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, որը աշխատավարձից, գովազդներից և բոնուսներից ստացել է ընդհանուր 131 միլիոն եվրո եկամուտ:

Երկրորդ տեղում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որի եկամուտը կազմել է 118 միլիոն եվրո:

Ամենաշատ եկամուտ ունեցած ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 95 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում