11:42  ,  24 մարտի, 2020

Կավանին կարող է կարիերան շարունակել Արգենտինայի առաջնությունում

Արգենտինական «Բոկա Խունիորսը» հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով, տեղեկացնում է El Pais-ը:

33-ամյա Կավանին, որն ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, ավելի վաղ չէր կարողացել համաձայնության գալ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Ինտեր Մայամին»:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում