10:49  ,  24 մարտի, 2020

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեի հետ, տեղեկացնում է Diario Sport-ը:

«Բարսելոնան» 24-ամյա Լանգլեին կառաջարկի երկարաժամկետ պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 26 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Կլեման Լանգլեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին՝ «Սևիլիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում