09:13  ,  24 մարտի, 2020

Գիգզ. Եվրո-2020-ի հետաձգումը ճիշտ որոշում էր

Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կարծում է, որ ՈւԵՖԱ-ն ճիշտ որոշում է ընդունել՝ հետաձգելով 2020թ. Եվրոպայի առաջնությունը:

«ՈւԵՖԱ-ն 100 տոկոսով ճիշտ որոշում է ընդունել՝ հետաձգելով Եվրոպայի առաջնությունը: Հավաքականների մարզիչների համար ծանր է այս մրցաշարի հետաձգումը, սակայն այլ ելք չկա:

Երբ լուծվի մարդկանց առողջության հարցը, այդ ժամանակ կմտածենք ֆուտբոլի և առաջնությունների մասին»,- Գիգզի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց 1 տարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում