23:19  ,  22 մարտի, 2020

ՄՕԿ-ը չի բացառել Տոկիո-2020-ը հետաձգելու տարբերակը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հնարավոր է համարել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման տարբերակը, սակայն որոշում կընդունի չորս շաբաթ հետո, հաղորդում է BBC-ն։ Օրակարգում չկա Խաղերը չեղարկելու սցենար։

Մեկ-երկու ամիս հետո պանդեմիայի հաղթահարման դեպքում, հավանական է, որ Խաղերը տեղի ունենան աշնանը։

ԱՄՆ-ի աթլետիկայի եւ լողի ֆեդերացիաներն արդեն հանդես են եկել Խաղերը 12 ամսով հետաձգելու հորդորով։

Նորվեգիայի եւ Բրազիլիայի ազգային օլիմպիական կոմիտեները եւս ՄՕԿ-ին խնդրել են հետաձգել Խաղերը, քանի որ մարզիկների նախապատրաստական փուլն արդեն խաթարվել է։

Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում