15:38  ,  16 մարտի, 2020

Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումները Ուզբեկստանի եւ Ղազախստանի հետ չեղարկվեցին

Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա ընկերական հանդիպումները չեղարկվել են։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները տեղի չեն ունենա, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Մարտի 17-ին ՈւԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին նախատեսված հանդիպումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով