12:10  ,  15 մարտի, 2020

NBA-ի եւս մեկ բասկետբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դետրոյթ» թիմի կենտրոնական Կրիստիան Վուդի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուս (COVID-19), հաղորդում է ESPN-ը։

Նա NBA-ի երրորդ վարակված բասկետբոլիստն է «Յուտայի» խաղացողնր Ռուդի Գոբերի եւ Դոնովան Միթչելից հետո։

Անցած շաբաթ «Դետրոյթը» խաղացել էր «Յուտայի» հետ, իսկ Վուդն այդ խաղում գործել էր հենց Գոբերի դեմ։

Նշվում է, որ Վուդի մոտ ախտանիշը թույլ արտահայտված է, իրեն լավ է զգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English