11:51  ,  13 մարտի, 2020

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդը» բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում ավստրիական ԼԱՍԿ-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք բարձր մակարդակի հանդիպում անցկացրեցինք: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ամբողջությամբ կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը: 

Գոհ եմ նաև մեր պաշտպանների ու դարպասապահի աշխատանքից: Նրանք շատ կազմակերպված էին գործում պաշտպանությունում և թույլ չէին տալիս մրցակցին հարվածներ կատարել»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթանակ տարավ ԼԱՍԿ-ի նկատմամբ: Թիմերի պատասխան հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում