ՈւԵՖԱ-ն մարտի 12-ին որոշում է ընդունել հետաձգել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» և «Յուվենտուս» - «Լիոն» դիմակայությունների պատասխան հանդիպումները:
Կորոնավիրուսի պատճառով հետաձգված հանդիպումների անցկացման նոր ժամկետի մասին ՈւԵՖԱ-ն դեռ որոշում չի ընդունել:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր «Ռեալին», իսկ «Լիոնը» տանը նվազագույն հաշվով առավելության էր հասել «Յուվենտուսի» նկատմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» բասկետբոլի և ֆուտբոլի թիմերի անդամները կմեկուսացվեն ակումբային մարզաբազայում։ Պատճառը բասկետբոլային «Ռեալի» խաղացողի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում