15:10  ,  12 մարտի, 2020

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան դադարեցրեց բոլոր մրցաշարերը

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հայտարարել է բոլոր մրցաշարերի դադարեցման մասին նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկի պատճառով։ Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 13-ին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Դադարեցվել են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիպումները։ Վերսկսման մասին որոշում կընդունվի կորոնավիրուսի տարածման իրավիճակին համապատասխան։

Եվրալիգայի ղեկավարությունը եւս ընդունել է մրցաշարի դադարեցման մասին որոշում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իրավիճակը որակել է պանդեմիա։ Վերսկսման ժամկետի մասին չի նշվում։

Վերջին տվյալներով, COVID-19-ից մահացել է 4,5 հազար մարդ, 66 հազարն առողջացել է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում