12:45  ,  12 մարտի, 2020

Չեմպիոնների լիգա. Օրվա հնարքը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրվա լավագույն հնարքը:

Օրվա լավագույն հնարքի հեղինակը ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն է, որը «Բորուսիայի» դեմ խաղային դրվագներից մեկում կրնկի գեղեցիկ հնարքով շրջանցեց մրցակից թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:

ՊՍԺ-ն այդ խաղում հաղթանակ տարավ 2:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Նեյմարը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում