12:12  ,  12 մարտի, 2020

NBA-ի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Բասկետբոլի ազգային ասոցիացիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել NBA-ի կանոնավոր առաջնությունը:

Առաջնությունը դադարեցնելու մասին որոշում լիգայի ղեկավարությունն ընդունել է «Յուտայի» բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո:

Ավելի վաղ որոշում էր ընդունվել NBA-ի կանոնավոր առաջնության հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներում դադարեցվել են մարզական բոլոր առաջնությունները, հետաձգվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Վտանգի տակ է նաև Եվրո-2020-ի և Օլիմպիական խաղերի անցկացումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում