11:38  ,  12 մարտի, 2020

ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են «Վալենսիայի» դեմ խաղում պոկերի հեղինակ դարձած «Ատալանտայի» սլովենացի հարձակվող Յոսիպ Իլիչիչը, «Տոտենհեմի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած «ՌԲ Լայպցիգի» ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, «Բորուսիայի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձած ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Խուան Բերնատը և «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը, որը «Լիվերպուլի» դեմ խաղում 10 սեյվ է կատարել:

Հաղթողը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում