20:00  ,  11 մարտի, 2020

ԵԼ. «Ինտեր» - «Խետաֆե» և «Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումները հետաձգվել են

ՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել հետաձգել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր» - «Խետաֆե» և «Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում հայտարարված կարանտինի պատճառով «Խետաֆեի» ֆուտբոլիստները հնարավորություն չեն ունենա մեկնել Իտալիա, իսկ «Ռոմայի» ֆուտբոլիստները՝ դուրս գալ երկրից:

Հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով:

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 168 մարդ: Վիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 9 հազարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում