Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց «Գանձասար-Կապանին»։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց 24-ամյա նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին։
Կիսաեզրափակիչի երկրորդ զույգում կմրցեն «Նոան» ու «Ուրարտուն»։
Հայաստանի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 1։0
Լուիս Օգանա, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում