12:09  ,  11 մարտի, 2020

ՉԼ. «Լիվերպուլ» - «Աթլետիկո», ՊՍԺ - «Բորուսիա». Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Աթլետիկոն» և Փարիզի ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան»:

«Լիվերպուլ» - «Աթլետիկո» դիմակայությունում բուքմեյքերները հավատում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակին, որը գնահատվել է 1.50 գործակցով: Ոչ ոքին ստացել է 3.90, «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 6.50 գործակիցը:

Ըստ բուքմեյքերների՝ ՊՍԺ-ն ֆավորիտ է «Բորուսիայի» դեմ տնային խաղում: Ֆրանսիական թիմի հաղթանակը գնահատվել է 1.80, ոչ ոքին՝ 4.50, «Բորուսիայի» հաղթանակը՝ 3.80 գործակցով:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղերում «Բորուսիան» տանը 2:1 հաշվով առավելության էր հասել ՊՍԺ-ի նկատմամբ, իսկ «Աթլետիկոն» տանը նվազագույն հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում