01:53  ,  11 մարտի, 2020

ՉԼ. «Լայպցիգն» ու «Ատալանտան» դուրս եկան քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի առաջին 2 դիմակայությունների հաղթողները:

Գերմանական «Լայպցիգը» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ և հաղթանակի հասավ 3:0 հաշվով: Տիմո Վերների և Անխելինյոյի փոխանցումներից հետո դուբլ ձևակերպեց ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը: Աչքի ընկավ նաև շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը:

Ընդհանուր դիմակայությունում Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով և պայքարից դուրս թողեց Ժոզե Մոուրինյոյի «Տոտենհեմին»:

«Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ընդունեց «Ատալանտային»: Գոլառատ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4:3 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում իտալական ակումբը 8:4 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

«Վալենսիայի» կազմից դուբլ ձևակերպեց ծագումով պորտուգալացի հարձակվող Կևին Գամեյրոն: Գոլի հեղինակ դարձավ նաև իսպանացի պաշտպան Ֆերան Տորեսը: «Ատալանտայի» կազմից պոկերի հեղինակ դարձավ սլովենացի հարձակվող Յոսիպ Իլիչիչը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Տոտենհեմ»՝ 3:0 (ընդհանուր դիմակայությունում՝ 4:0) (տեսանյութ)

Մարսել Զաբիտցեր, 10, 21, Էմիլ Ֆորսբերգ, 87

«Վալենսիա» - «Ատալանտա» ՝ 3:4 (ընդհանուր դիմակայությունում՝ 4:8) (տեսանյութ)

Կևին Գամեյրո, 21, 51, Ֆերան Տորես, 67 - Յոսիպ Իլիչիչ, 3 (11մ), 43 (11մ), 71, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում