14:10  ,  10 մարտի, 2020

Հայաստանի հավաքականի կազմը օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք մրցաշարի կմասնակցեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Հաջիմուրադ Գացալովը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Մարտի 10-ից ազատ ոճայինները ուսումնամարզական հավաք են սկսել «Օլիմպավանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում