11:02  ,  10 մարտի, 2020

Արթուր Ազարյանը՝ «Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին Հունաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում