09:40  ,  7 մարտի, 2020

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «Ստրասբուրգ» - ՊՍԺ հանդիպումը

Ֆրանսիական Լիգա 1-ի ղեկավարությունը կորոնավիրուսի տարածման պատճառով որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի «Ստրասբուրգ» - ՊՍԺ հանդիպումը, տեղեկացնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ստրասբուրգ» - ՊՍԺ հանդիպումը նախատեսված էր անցկացնել մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Չի բացառվում, որ Լիգա 1-ի ղեկավարությունը որոշում ընդունի հետաձգել Ֆրանսիայի առաջնության բոլոր հանդիպումները:

Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել էին Իտալիայի առաջնության և Եվրոպայի լիգայի հանդիպումներ: Իտալական Ա Սերիայի ղեկավարությունը որոշում է ընդունել մինչև ապրիլի 3-ը Իտալիայի առաջնության բոլոր հանդիպումներն անցկացնել առանց հանդիսական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով