00:11  ,  6 մարտի, 2020

Մեյվեզեր. Խաբիբի և Քոնորի հետ մենամարտերից ցանկանում եմ 600 միլիոն դոլար աշխատել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և 2 քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու մտադրության մասին:

«Միայն 2 անուն կա, որ ինձ կստիպի ռինգ վերադառնալ: Ես ցանկանում եմ մենամարտել Խաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մաքգրեգորի հետ: Սա ռիսկ է, սակայն եթե ես գնամ այդ քայլին, այն պետք է արդարացված լինի:

Մենք արդեն քննարկել ենք մենամարտեր անցկացնելու հնարավորությունը: Այդ մենամարտերից ես ցանկանում եմ 600 միլիոն դոլար ստանալ»,- Մեյվեզերի խոսքը փոխանցում է Mirror-ը:

Մեյվեզերն ու Մաքգրեգորն առաջին անգամ հանդիպել էին 2017թ․ օգոստոսին։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով անցկացված մենամարտի 10-րդ ռաունդում հաղթել էր Մեյվեզերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում