11:15  ,  1 մարտի, 2020

Ռաֆայել Նադալն՝ Ակապուլկոյի մրցաշարի եռակի հաղթող (ֆոտո)

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը երրորդ անգամ նվաճել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացված ATP 500 մրցաշարի հաղթողի կոչումը։

Իսպանացի թենիսիստը եզրափակիչում մրցել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության է հասել 6։3, 6։2 հաշվով։

Նադալը 2005-ին դարձել էր Ակապուլկոյի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը՝ 18 տարեկում։ Այժմ նա դարձավ նաեւ այս մրցաշարի ավագագույն տիտղոսակիրը՝ 33 տարեկանում։

Նադալը մենախաղում նվաճեց ATP մրցաշարերի 85-րդ տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում