Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Տորինոյի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
19-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի հույն պաշտպան Կոստաս Մանոլասը։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմի առավելությունը 82-րդ րոպեին կրկնապատկեց իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։
Հյուրերը հաշվի տարբերությունը կրճատեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Սիմոնե Էդերան։
«Նապոլին» 39 միավորով 6-րդ տեղում է, «Տորինոն» ունի 27 միավոր եւ 15-րդն է։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Նապոլի» - «Տորինո»՝ 2։1 (տեսանյութ)
Կոստաս Մանոլաս, 19, Ջովանի Դի Լորենցո, 82 - Սիմոնե Էդերա, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում