Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դրվատանքով է խոսել ռուսաստանցի Կարեն Խաչանովի մասին, որի հետ կմրցի Դուբայի մրցաշարի քառորդ եզրափակիչում։
«Մենք Խաչանովի հետ ունեցել ենք հետաքրքիր հանդիպումներ։ Նա գերազանց տղա է եւ շատ հզոր խաղացող։ Նրա տեղը լավագույն հնգյակում կամ տասնյակում է։
Խաչանովը նվիրված է իր գործին։ Հույս ունեմ, որ լավ պատրաստ կլինեմ նրա հետ դիմակայությանը»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Ջոկովիչն ու Խաչանովը հանդիպել են երեք անգամ, 2 հաղթանակ տարել է սերբ թենիսիստը, 1 հաղթանակ՝ հայ մարզիկը։
Նրանց մրցախաղը Դուբայում տեղի կունենա փետրվարի 27-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում