00:45  ,  20 փետրվարի, 2020

«Յուվենտուսը» ցանկանում է Ռեմսիին ընդգրկել Պոգբայի տեղափոխության գործարքում

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է տարբերակներ քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային վերադարձնելու համար:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է Պոգբայի տեղափոխության գործարքում ընդգրկել թիմի ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: Իտալիայի չեմպիոնը բացի Ռեմսիի տրանսֆերային իրավունքից «Մանչեսթեր Յունայթեդին» կառաջարկի նաև 60 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի Պոգբային վաճառելու հնարավորությունը, եթե 26-ամյա կիսապաշտպանի դիմաց ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ:

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում