You have to love this from @DjokerNole
— ATP Tour (@atptour) February 18, 2020
Playing tennis in the streets of Belgrade with some local fans pic.twitter.com/nf8sGooovZ
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի բակերից մեկում թենիս է խաղացել պատանիների հետ։
«Պատահաբար ստացվեց այդ խաղը։ Առաջին անգամ էի տեսնում, որ բակում թենիս են խաղում, մոտեցա։ Նկատեցի, որ պատուհանից նկարահանում են, բայց չգիտեի, որ հրապարակել են։ Մենք գծանշում արեցինք, իսկ ես խոստացա, որ ցանց կնվիրեմ տղաներին։ Այդպիսի պահերը հիշվում են ամբողջ կյանքում, հոգիս երգում էր։ Հրաշալի էր»,- Ջոկովիչի խոսը մեջբերում է SportificoTeam-ը։
32-ամյա Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող է։ Անցած ամիս նա 8-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում