Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» տանը մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
«ՌԲ Լայպցիգը» 45 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բավարիայի» նկատմամբ ունի 2 միավորի առավելություն։
«Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Վաուտեր Վերգորստը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ չխաղաց։
«Հոֆենհայմը» 33 միավորով 8-րդ տեղում է, «Վոլֆսբուրգը» 9-րդն է՝ 31 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր
«ՌԲ Լայպցիգ» - «Վերդեր»՝ 3։0 (տեսանյութ)
Լուկաս Կլոստերման, 17, Պատրիկ Շիկ, 39, Նորդի Մուկիելե, 46
«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 2։3 (տեսանյութ)
Կրիստոֆ Բաումգարտներ, 45, Անդրեյ Կրամարիչ, 60, 11մ – Վաուտեր Վեգորստ, 18, 11մ, 52, 11մ, 71
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում