17:03  ,  15 փետրվարի, 2020

«Բարսելոնան» համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է եկել Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում, տեղեկացնում է ESPN-ն:

22-ամյա հարձակվողը համաձայնել է 5 տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբում արգենտինացի ֆուտբոլիստի կլինի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ թիմի առաջատար Լիոնել Մեսիից և ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վճարել Լաուտարո Մարտինեսի պայմանագրով սահմանված ամբողջ հրաժարագինը՝ 111 միլիոն եվրո: Եթե «Բարսելոնան» չկարողանա համաձայնության հասնել «Ինտերի» հետ մինչև հուլիսի 15-ը, ապա 22-ամյա հարձակվողի հրաժարագինը կկրկնապատկվի:

Արգենտինացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն «Ինտերի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում