Անթալիայում մարզումային հավաք անցկացնող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար Վանաձորի «Լոռին» անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը եւ 3։1 հաշվով առավելության է հասել ռումինական «Վիտորուլ Պանդուրիի» նկատմամբ։
«Լոռիի» կազմում աչքի են ընկել Ջոնել Դեսիրեն եւ երկու նորեկներ, որոնց մասին ակումբը կհայտարարի շուտով, հաղորդում է «Լոռիի» մամուլի ծառայությունը։
Վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան խաղաժամանակ է տվել տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում