02:05  ,  5 փետրվարի, 2020

«Գրանադան» պայքարից դուրս թողեց «Վալենսիային», ՊՍԺ-ն հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Գրանադան» տնային խաղում մրցեց գործող գավաթակիր «Վալենսիայի» հետ և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Երրորդ րոպեին «Գրանադայի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն բացեց խաղի հաշիվը: 40-րդ րոպեին «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգոն խփեց պատասխան գոլը, իսկ հանդիպման ավելացված ժամանակում Սոլդադոն 11 մետրանոցից դուբլ ձևակերպեց և դուրս բերեց իր թիմին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Գրանադա» - «Վալենսիա»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոբերտո Սոլդադո, 3, 90+4 (11մ.) - Ռոդրիգո, 40 

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Նանտի» նկատմամբ: 

ՊՍԺ-ից գոլերի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին և գերմանացի պաշտպան Տիլո Կերերը: «Նանտի» միակ գոլը խփեց նիգերիացի հարձակվող Մոուզես Սայմոնը:

Այժմ ՊՍԺ-ն 58 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Մարսելն» է, որն ունի 43 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Մոուզես Սայմոն, 68 - Մաուրո Իկարդի, 29, Տիլո Կերեր, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով