Serbian sensation @DjokerNole def. Milos Raonic 6-4 6-3 7-6(1) to advance to his eighth #AusOpen semifinal, where he will meet Roger Federer for the 50th time. #AO2020 pic.twitter.com/ElT6H9jDAE
— #AusOpen (@AustralianOpen) January 28, 2020
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչի (32) հետ եւ հաղթանակ տարավ 6:4, 6:3, 7:6 (7:1) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 49 րոպե։
Տիտղոսը պաշտպանող Ջոկովիչը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը պայքարից դուրս է թողել ամերիկացի Թենիս Սանդգրենին՝ 6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3։
Australian Open-ը կավարտվի փետրվարի 2-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում