FORZA GRANDE ROMA! #RomaLazio pic.twitter.com/TAyhwTHMmy
— AS Roma (@OfficialASRoma) January 25, 2020
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է կազմը, որը պատրաստվում է Իտալիայի առաջնության 21-րդ տուրի հանդիպմանը։
Հռոմեական դերբիում «Ռոման» կընդունի «Լացիոյին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածքից հետո վերականգնվել է եւ մասնակցել է մարզման, սակայն դարձյալ բացակայում է «Ռոմայի» հայտացուցակից։
«Ռոմայի» ֆուտբոլիստները դերբիից առաջ բաց մարզում են անցկացրել եւ հանդիպել են երկրպագուների հետ։
«Ռոմա» - «Լացիո» հանդիպումը տեղի կունենա հունվարի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում