Միլանի «Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Տահիտ Չոնգի ծառայություններով, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:
20-ամյա հոլանդացի հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ Չոնգը կարող է պաշտոնապես բանակցություններ վարել այլ թիմերի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում Չոնգն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Չոնգը ևս 7 հանդիպում անցկացրել է մանչեսթերյան ակումբի հիմնական թիմի կազմում:
Ավելի վաղ «Ինտերը» ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին և անգլիացի կիսապաշտպան Էշլի Յանգին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում