22:11  +04,  17 հունվարի, 2020

«Բավարիան» պատրաստ է վաճառել Տիագոյին

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է հրաժեշտ տալ թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններից, տեղեկացնում է OneFootball-ը:

«Բավարիայում» դժգոհ են 28-ամյա կիսապաշտպանի մրցելույթներից և կարծում են, որ նա այլևս չի կարող օգտակար լինել Գերմանիայի չեմպիոնին:

Ընթացիկ մրցաշրջանում Տիագո Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան «Բավարիայում» հանդես է գալիս 2013 թվականից: Իսպանացի կիսապաշտպանը մյունխենյան ակումբ է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ