23:07  ,  16 հունվարի, 2020

Սուլշեր. Ռեշֆորդը չի կարողանում վազել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում վնասվածք ստացած հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:

«Ռեշֆորդի կորուստը շատ ցավալի է մեզ համար: Նա չի կարողանում վազել, և կարծում եմ, որ չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա խաղին:

Երբ Ռեշֆորդը բուժզննում անցնի, մենք հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք նրա առողջական վիճակի հետ կապված»,- Սուլշերի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ և դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում