Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ազգային առաջնության 15-րդ տուրի հետաձգված խաղում վստահ հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ:
Թոմաս Տուխելի թիմն առավելության հասավ 4:1 հաշվով: ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Աչքի ընկան նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը և իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան: «Մոնակոյի» միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն:
ՊՍԺ-ն այժմ ունի 49 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: «Մոնակոն» 29 միավորով 9-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր
«Մոնակո» - ՊՍԺ՝ 1:4
Տեմուե Բակայոկո, 87 - Կիլիան Մբապե, 24, 90+1, Նեյմար, 45+2 (11մ.), Պաբլո Սարաբիա, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում