AND ANOTHER RECORD BROKEN!!!!!!!!
— Manchester City (@ManCity) January 12, 2020
0-6 #ManCity #AVLMCI pic.twitter.com/uLLYMHzH2O
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 6։1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, դուբլ ձեւակերպեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
Ագուերոն 12-րդ անգամ հեթ-տրիկ արեց Պրեմյեր լիգայում՝ սահմանելով ռեկորդ։
«Մանչեսթեր Սիթին» 47 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ 2 միավորով առաջ անցնելով «Լեսթեր Սիթիից»։ Առաջատար «Լիվերպուլը» 21 խաղում վաստակել է 61 միավոր։
Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։6 (տեսանյութ)
Անվար Էլ Գազի, 90+1, 11մ – Ռիյադ Մահրեզ, 18, 24, Սերխիո Ագուերո, 28, 57, 81, Գաբրիել Ժեզուս, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում