Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն առաջիկա մենամարտում իր մրցակցի՝ ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Լաս Վեգասում:
Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում