21:54  ,  9 հունվարի, 2020

Մաքգրեգորի և Սերոնեի մամուլի ասուլիսը՝ հունվարի 15-ին

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն առաջիկա մենամարտում իր մրցակցի՝ ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Լաս Վեգասում:

Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում