23:35  ,  21 դեկտեմբերի, 2019

Նադալը՝ Աբու Դաբիի մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հաղթանակով ավարտվեց Աբու Դաբիում անցկացված Mubadala World Tennis Championship ցուցադրական մրցաշարը։

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ 6:7 (3:7), 7:5, 7:6 (7:3) հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ 15 րոպե։

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր էր դարձել սերբ Նովակ Ջոկովիչը, որը 7:5, 6:3 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։ Եզրափակիչում նա հաղթել էր հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին՝  4:6, 7:5, 7:5։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում