19:06  ,  21 դեկտեմբերի, 2019

Աբու Դաբի․ Կարեն Խաչանովը երրորդ տեղի համար պարտվեց Նովակ Ջոկովիչին

Աբու Դաբիում ընթացող Mubadala World Tennis ցուցադրական մրցաշարի երրորդ տեղի համար մրցախաղում հանդիպեցին ռուսաստանցի Կարեն Խաչանովը եւ Նովակ Ջոկովիչը։ 7:5, 6:3 հաշվով հաղթանակ տարավ սերբ թենիսիստը։

Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում 4:6, 7:5, 7:5 հաշվով հաղթել էր հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին։

Այս տարի հաղթողի կոչումը կվիճարկեն հույն Ստեֆանոս Ցիցիպասը եւ աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում