13:11  ,  20 դեկտեմբերի, 2019

Լեւոն Բաբուջյանը՝ Ղազախստանի գավաթակիր

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Բաբուջյանը նվաճել է շախմատի Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։

Մրցաշարն անցկացվել է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Լեւոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով գերազանցել նույնքան միավոր վաստակած ռուսաստանցի Դմիտրի Խեգային։

Կանանց մրցաշարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը։ Նա անհաջող է հանդես եկել եւ 10 մասնակիցների մեջ գրավել է վերջին տեղը՝ 1,5 միավոր։

Գավաթակրի տիտղոսը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ելենա Տոմիլովան՝ 7,5 միավոր:

Ֆոտո՝ chessfed.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում