19:20  ,  19 դեկտեմբերի, 2019

«Չելսիի» պարտություններից հետո Աբրամովիչը նույն հաղորդագրությունն է ուղարկել Անչելոտիին

Ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մշտական կապի մեջ է եղել 2009-2011 թվականներին ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:

The Sun-ին հայտնի է դարձել, որ ամեն խաղից հետո, երբ «Չելսին» պարտություն է կրել, Ռոման Աբրամովիչը հարցական նշանով հաղորդագրություն է ուղարկել Անչելոտիին: Իտալացի մասնագետն Աբրամովիչին պատասխանել է բացականչական նշանով հաղորդագրությամբ:

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Չելսին» դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում